Եռամիասնությունը խորհրդանշող ջահը վառվեց․ Համահայկական 7-րդ խաղերը հայտարարվեցին բացված

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

1

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Հայաստան-Սփյուռք- Արցախ եռամիասնությունը խորհրդանշող ջահը վառվել է 3 ջահից։ Մուսալեռից և Արևմտյան Հայաստանի բերված ջահը վառել է Համահայկական խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանը, Խոր Վիրապից բերված ջահը՝ օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, իսկ Արցախի Տիգրանակերտից բերված ջահը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը։

Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել նաև Հայաստանի Հանրապտության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։