Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 7, 24News

ՌԴ դեսպան

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսման-կրտսերը հրաժարական է տվել: Նա իր լիազորությունների իրականացման շրջանը երկու երկրների միջեւ ծանր ժամանակաշրջան է անվանել: Հանթսման-կրտսերը մտադիր է վերադառնալ Յուտա նահանգ: Ավելի վաղ խոսակցություններ էին պտտվում, թե նա կարող է առաջադրվել նահանգապետի պաշտոնում:

Հանրապետական Հանթսմանը լքել էր Յուտայի նահանգապետի գրասենյակը 2009թ., երբ ԱՄՆ նախկին նախագահը նրան Չինաստանում դեսպան նշանակեց, փոխանցում է news.am-ը:

2017թ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան Ռուսաստանում դեսպան նշանակեց:

The Salt Lake Tribune-ի հաղորդմամբ՝ Հանթսմանը հայտարարել է, որ Թրամփը նրան վստահել է, երբ ԱՄՆ-ը հետաքննում էր 2016թ. նախագահական ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտությունը:

Հանթսմանը հավելել է, որ ցանկանում է հրաժարական տալ, որպեսզի միանա իր ընտանիքին եւ անցնի իր ընտանեկան պարտականություններին: