Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 07, 24News   

1

Օգոստոսի 6-ին, ժամը 21:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհի վայր է մեկնել նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: