Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված է 5 գետ․ Շրջակա միջավայրի նախարար

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 07, 24News

1
  

Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետը, Ծակքար, Շողվագ, Մասրիկ, Արգիճի գետերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը․

 «Շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ, Գավառագետ գետերի տասնութ դիտակետում:

Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետը, Ծակքար, Շողվագ, Մասրիկ, Արգիճի գետերը:

Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց պատշաճ մակարդակով մաքրվելու արտահոսքերը, ինչպես նաև գյուղատնտեսական հոսքաջրերը:

Ամբողջապես չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերը իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն»: