Մայր Աթոռն անդրադարձել է Գեղարդավանքի եկեղեցու գմբեթը մագլցելու տեսանյութին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 7, 24News

gmbet

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգն անդրադարձել է Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութին՝ հայ ժողովրդի զավակներին կոչ անելով հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք անընդունելի են և հարիր չեն սրբավայրերի առաքելության հետ ու վիրավորում են քրիստոնեական, հոգևոր զգացմունքները:

«Հատկապես զարմանալի է այդպիսի արարք արձանագրել մի անձի կողմից, ով նախկինում վանահայրերի գիտությամբ ու արտոնությամբ Գեղարդավանքում խոնարհաբար կատարել է գմբեթի ու տանիքի մաքրման աշխատանքներ»,-նշված է «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի էջի գրառման մեջ:

Մայր Աթոռը հայ ժողովրդի զավակներին կոչ է արել հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք անընդունելի են և վիրավորում են քրիստոնեական, հոգևոր զգացմունքները։

Մենք փորձեցինք գտնել Գեղարդավանքի եկեղեցու գմբեթը մագլցելու տեսանյութը, սակայն այն արդեն հեռացվել է համացանցից: