«Քանի իրավապահ մարմինները «քնած» են, պետք է մտածել ալտերնատիվ»․ ֆլեշմոբ՝ գրպանահատների դեմ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 7, 24News

գրպանահատ

Facebook-ում  գրպանահատների դեմ ֆլեշմոբ է սկսվել։

Օգտատեր Վահրամ Բուլղադարյանը հրապարակել է գրպանահատների լուսանկար, նշելով՝ «քանի իրավապահ մարմինները «քնած» են, պետք ա մտածել ալտերնատիվ»։

«Ջեբկիրներն ազատ և անկաշկանդ շարունակում են իրենց գործունեությունը։ Քանի իրավապահ մարմինները «քնած» են, պետք ա մտածել ալտերնատիվ։ Սրանց հաջորդ անգամ հանդիպեմ նախապես զգուշացնում եմ ՝ պատասխանատու չեմ արարքներիս համար։ Ինձ դանակով խփողը ակնոցավորն ա...Չեմ հասկանում պիտի մարդ սպանեն նոր փակե՞ն սրանց», - գրել է օգտատերը։