Նալբանդյան գյուղում կենցաղային հարցի շուրջ 41-ամյա տղամարդը դանակահարել է համագյուղացուն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

դանակ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նալբանդյան գյուղի բնակչի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ 

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի գերեզմանատանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, առերևույթ հանցագործություն կատարած անձը իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ հարվածել է 1964 թ. ծնված համագյուղացուն՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: