Նոր Գեղիում այրվել են խոտածածկույթ, վառելափայտ և հացի գործարանի տանիքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 8, 24News

հրդեհ

ԱԻՆ «911» ծառայությանը օգոստոսի 7-ին, ժամը 15։39-ին տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին  տեղեկանում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 18:05-ին:

Պարզվել է, որ այրվել են մոտ 7 հա խոտածածկույթ, մոտ 1 խմ վառելափայտ և հացի գործարանի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 5 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: