ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 8, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարա այցի ժամանակ՝ նախագահական պալատի մոտ արարողության ընթացքում շփոթության մեջ է ընկել։ Նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղղորդել է նրան։
Այնուհետև տեղի են ունեցել երկու երկրների առաջնորդների բանակցությունները։
«Հուսով եմ՝ կկարողանանք հնարավորինս շուտ փոխզիջման հասնել ազատ առևտրի գոտու հարցում և պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը», – РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Զելենսկին բանակցությունների արդյունքներով համատեղ ճեպազրույցի ժամանակ։