Մխչյան գյուղի տան մոտ կայանված Toyota Land Cruiser-ում հրդեհը մարվել է բնակիչների ուժերով

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News  

1
 

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ, օգոստոսի 7-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտոմեքենայի հրդեհի փաստով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 03։00-ի սահմաններում, ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղի Աճառյան փողոցի թիվ 3 տան բնակիչ 25-ամյա Հարութիկ Մկրտչյանին պատկանող, նրա տան դիմաց կայանված Toyota Land Cruiser մակնիշի 01 LD 015 համարանիշի ավտոմեքենայում։

Մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են կրակը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։