Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News   

1

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին տրամադրվել է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործած մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2019 թվականի օգոստոսի 8-30-ը ներառյալ:

Էդուարդ Աղաջանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: