ԵԱՏՄ ղեկավարների հանդիպումը կարող է հետաձգվել Ղրղզստանում ընթացող իրադարձությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News   

1

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենա օգոստոսի 8-9-ը՝ Իսիկ-Կուլ լճում, կարող է հետաձգվել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նստավայրում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, РИА Новости- ին հայտնել է կազմակերպիչներին մոտ կանգնած աղբյուրը:

«ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումը կարող է հետաձգվել Ղրղզստանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, հարցը քննարկվում է», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ինչպես ավելի վաղ  հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը 24News –ին ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի փոխել իր ծրագրերը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին կալանավորելու հատուկ գործողության պատճառով և հինգշաբթի երեկոյան կմեկնի այդ երկիր՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին: