Քաղաքացին Վաղարշապատի բաժնում նռնակ, հրացան ու փամփուշտներ է հանձնել 

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ՝ օգոստոսի 7-ին բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Փարաքար գյուղի մի բնակիչ բաժին էր բերել կարճեցված փողով ու առանց գործարանային համարի հրացան, «Ֆ1» տիպի նռնակ, ինչպես և տարբեր տրամաչափի 130-ից ավելի փամփուշտ։

Զենք-զինամթերքն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։

Դրանք կամավոր հանձնած անձը բաց է թողնվել, քանի որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news