ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ՝ օգոստոսի 7-ին բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Փարաքար գյուղի մի բնակիչ բաժին էր բերել կարճեցված փողով ու առանց գործարանային համարի հրացան, «Ֆ1» տիպի նռնակ, ինչպես և տարբեր տրամաչափի 130-ից ավելի փամփուշտ։
Զենք-զինամթերքն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։
Դրանք կամավոր հանձնած անձը բաց է թողնվել, քանի որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։