«BBC»-ն որևէ փաստաթուղթ չի ներկայացնում, հղում է անում ստացած տվյալներին. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

«BBC»-ն որևէ փաստաթուղթ չի ներկայացնում, հղում է անում այն տվյալներին, որ ստացել է ենթադրաբար ՀՔԾ-ից: Չեմ կարող մեկնաբանել, թե դա որքանով է իրականությանը համապատասխանում: Այդ մասին Շինարարի օրվան նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ BBC-ն Հայաստանում 2008 թվականի Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել, որում նշել է, որ գործողությունն, ըստ քննության, ղեկավարել է ԼՂՀ ՊԲ գեներալ-մայոր Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը:

Խոսելով Արցախում օգոստոսի 5-ին տեղի ունեցած հավաքի ուղերձի և Հայաստան-Արցախ հնարավոր լարվածության մասին՝ ՀՀ փոխվարչապետը շեշտել է, որ Հայաստանի և Արցախի միջև որևէ լարվածություն չկա և չի կարող լինել:

Մանրամասները՝ տեսանյութում։