Բջջային հեռախոս, wi-fi սարք, ականջակալ, պարան, զառ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերում

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 09, 24News  

1
 

Օգոստոսի 7-ին և 8-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում տարբեր խցերից հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 6 լիցքավորիչ, 4 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, 1 մարտկոց, 4 ականջակալ, 8 կտրող-ծակող գործիք, ինքնաշեն 4 պարան, գործարանային արտադրության 2 և ինքնաշեն 1 տրցակ խաղաքարտեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

Օգոստոսի 8-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները շրջայցի ժամանակ բնակելի գոտում՝ նոր փխրեցված հողի տակից, հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ՝ 4 բջջային հեռախոսով և 4 զառով։

Նույն օրը ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրականացնելով չնախատեսված խուզարկություններ, խցերի թաքստոցներից հայտնաբերել են 4 բջջային հեռախոս։

Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են  նյութեր: