Գազի բալոնի պայթյուն` Խորենացու փողոցի բնակարաններից մեկում

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 09, 24News   

1

Երեւան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 112 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Օգոստոսի 9-ին, ժամը 15:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 112 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Տեղազննման արդյունքում հրդեհի նշաններ եւ տուժածներ չեն հայտնաբերվել: