Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխադարձ մեղադրանքները մտահոգում են ռուսական կողմին․ Զախարովա

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Զախարովա

«ՏԱՍՍ» գործակալությունը հյատնում է, որ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ելույթ ունենալով «Մտքերի տարածք» համառուսաստանյան երիտասարդական կրթական համաժողովի հարթակում կայացած բրիֆինգի ժամանակ, անդրաարձել է ԼՂ համակարտության կարգավորմանը՝ նշելով, որ  բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման և հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի դիրքորոշումը մնում Է անփոփոխ:

«Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք Է որոշվի Ադրբեջանի և Հայաստանի միջեւ բանակցությունների ճանապարհով: Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն փոփոխություններ չի կրել»,-ասել Է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև նշել Է, որ Մոսկվան կշարունակի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, և Բաքվի ու Երեւանի հետ Մոսկվայի սերտ հարաբերությունների հաշվառմամբ, միտված ենք մնում օժանդակություն ցուցաբերելուն խաղաղ գործընթացի համակողմանի առաջշարժման նպատակով»,-հայտարարել Է Զախարովան, ապա հավելել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև փոխադարձ մեղադրանքների առկայությունը մտահոգում Է ռուսական կողմին:

«Նման հռետորաբանությունը չի համապատասխանում բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ձեւավորման եւ, համապատասխանաբար, հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակներ գտնելու շահերին»,-ասել է Զախարովան: