Ավստրիայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակվել է նաև Սլովակիայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

1

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Ավստրիայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայում ՀՀ դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)»: