Ապարանի ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 9, 24News

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, համագործակցելով Թալինի բաժնի գործընկերների հետ, օգոստոսի 9-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Մաստարա գյուղում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Ապարանի բնակիչ, 33-ամյա մի տղամարդու։

Նա հունիսի 10-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողը ներակայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news