Փաշինյանը «դրայվ տվեց» բանակին իր այդ խոսքով. ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

«Արցախաադրբեջանական սահմանին, բարեբախտաբար, հանգիստ է, չնայած այն հանգամանքին, որ համահայկական խաղերն անցնում են Արցախում, իսկ եթե խախտումներ էլ գրանցվում են, ապա գրանցվում են, կարելի է ասել, նորմայի սահմաններում»: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝  մասնավորապես «Արցախը Հայաստան է և վերջ» շեշտադրմանը՝ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ Զինված ուժերում բոլոր զինվորնները հենց այդ գիտակցմամբ էլ ապրում են, և որ վարչապետի խոսքում իրենց համար նորություն չկար։ Հակառակը, ՊՆ խոսնակը խոստովանել է, որ խոսքերն իրենց «հավելյալ դրայվ» են տվել:

Քննարկման շրջանակում անդրադարձ է եղել նաև ամառային զորակոչին և ՊՆ-ի առաջիկա անելիքներին:

Մանրամասները՝ տեսանյութում: