Երևանում է ՀՀ-ի և Արցախի բարեկամ, Ադրբեջանում "persona non grata" հայտարարված Պոտամկինը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 10, 24News

Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Երևանում է Հայաստանի եւ Արցախի բարեկամ, Ադրբեջանում "persona non grata" հայտարարված Սերգեյ Պոտամկինը:

Մարդ, ով Ապրիլյան պատերազմի օրերին դիվանագիտական ճակատում հայ ժողովրդի կողքին էր ոչ միայն բարոյապես: Որպես ԵՄ անդամ երկրի պատգամավոր նա այդ օրերին եկավ Հայաստան, միասին այցելեցինք առաջնագիծ:

Գործընկերություն, որ վերածվեց ընկերության:

Շնորհակալ եմ, եղբայր:

Ի դեպ, նրա երկիրը՝ Լատվիան, ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, բայց չի վավերացրել»: