Նոր պայթյուններ՝ Աչինսկին մերձակա զորամասերից մեկում․ կա 10 վիրավոր

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

1

Նոր պայթյուններ են որոտացել Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքից ոչ հեռու գտնվող զորամասերից մեկում, որին հաջորդել է հրդեհ: Վիրավորվել է 10 մարդ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ պայթյունի պատճառ է դարձել կայծակի հարվածը:

Աչինսկ քաղաքի իշխանությունները մարդկանց տարհանել են: Վերջին անգամ այստեղ պայթյուններ էին որոտացել երկուշաբթի: Այդ ժամանակ զոհվել էր 1, վիրավորվել՝ 12 մարդ: