38-ամյա քաղաքացին շինարարական գործիքներով հարվածել է մի տղամարդու․ նա բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 10, 24News

վիճաբանություն

Օգոստոսի 9-ին, ժամը 11.10-ին բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապ օգնության խուբը Մյասնիկյան պողոտայի շինհրապարակից բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու: 

Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 10.50-ին շինհրապարակում վիճաբանության ժամանակ 38-ամյա մի քաղաքացի շինարարական գործիքներով հարվածներ է հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: 

Ոստիկաններն իրացնելով օպերատիվ տվյալները նույն օրը Ջրվեժ, Բանավան թաղամասից Մարաշի բաժանմունք բերման ենթարկեցին կասկածյալին: Նա խոստովանել է կատարածը:

Նշանակվել են փորձաքննություններ: 
Նախապատրաստվում են նյութեր: