Տեսանյութ, որտեղ Միհրան Պողոսյանն իջնում է «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 10, 24News

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն իջնում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռից եւ համազգեստ կրող ինչ-որ մեկի հետ շարժվում դեպի օդանավակայանի ավտոբուս:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Միհրան Պողոսյանն ապաստան էր խնդրել ՌԴ-ից, եւ ըստ տեղեկությունների, նրան ժամանակավոր կացության իրավունք է տրամադրվել։