ԱՄՆ 22 սենատոր միացել է Արցախի ականազերծման համար ԱՄՆ օգնությունը կրճատելու դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

ԱՄՆ

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի 22 անդամներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ 16 նահանգ, միացել են Ներկայացուցիչների պալատի 89 անդամներին, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն Արցախի Հանրապետությունում ականազերծման ծրագրի ֆինանսավորման շարունակման և ստորագրել էին համապատասխան նամակը։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ANCA:

Նամակը ստորագրած սենատորների թվում են Ռոբերտ Մենենդեսը, Չաք Շումերը, 2020 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Մայքլ Բեննետը, Կամիլա Հարիսը, Բեռնարդ Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, և այլք:

ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամ ավելի վաղ միացել էին Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնությունը կրճատելու՝ Թրամփի վարչակարգի փորձերի դեմ պայքարին: Կոնգրեսականները ստորագրել էին դեմոկրատներ Բրեդ Շերմանի և Թիջեյ Կոքսի նախաձեռնած նամակը՝ իրենց աջակցությունը հայտնելով մարդկային կյանքեր փրկող այդ ծրագրի շարունակմանը:

Նամակում նաև կոչ է արվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ղեկավար Մարկ Գրինին շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: