Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է 2015 թվականից հետախուզվողը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

հետախուզում

Օգոստոսի 9-ին՝ ժամը 19։30-ի սահմանում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք են բերման ենթարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի 32-ամյա մի բնակչի, որը 2015 թ. հոկտեմբերի 10-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: