Վրացական անցակետի մոտ շրջվել է սպիրտ տեղափոխող բեռնատարը, ճանապարհը փակ է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

անցակետ

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ օգոստոսի 10-ին Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհի վրացական հատվածում՝ սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա, շրջվել է սպիրտ տեղափոխող բեռնատար: Բեռնատարի շրջման հետևանքով փակվել է անցակետ տանող ավտոճանապարհը։

Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, այժմ երթևեկությունը կանգնեցված է, սահմանին կա տրանսպորտային միջոցների հերթ։

«Վրացական պատկան մարմիններից հայտնում են, որ արդեն սկսվել են շրջված բեռնատարը ճանապարհից հեռացնելու աշխատանքները և շուտով ճանապարհը կբացվի»,- հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանատնից։