Հունաստանում ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի․ հայտարարվել է բարձր կարգի հրդեհային իրավիճակ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

շոգ

«Ռիա նովոստի» գործակալությունը գրում է, որ Հունաստանում առաջիկա երեք օրերին սպասվում են էքստրեմալ եղանակային պայմաններ, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 41 աստիճան, քամու ուժգնությունը կլինի 17 մետր/վայրկյան: 40 աստիճան շոգի և ուժեղ քամու պատճառով Հունաստանի մի շարք շրջաններում հայտարարվել է հրդեհի վտանգավորության ամենաբարձր՝ հինգերորդ աստիճանը: Ցածր խոնավության պայմաններում այս ամենը մեծացնում է հրդեհների առաջացման ռիսկը:

Վտանգի հինգերորդ աստիճան է հայտարարվել Ատիկեում, Կենտրոնական Հունաստանում, Պելոպոնեսի մի քանի շրջաններում, արևելյան Լակոնիայում: