ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
«The Citizen»-ը հայտնում է, որ Տանզանիայի արևելքում՝ Մորոգորո քաղաքում, բենզատարի է պայթել, որի հետևանքով առնվազն 60 մարդ ողջ-ողջ այրվել է:Բենզատարը կողաշրջվել է, վառելիքը մեքենայից թափվել է, մարդիկ հավաքվել են մեքենայի շուրջը՝ վառելիք հավաքելու, բայց հենց այդ պահին էլ պայթյուն է որոտացել:
Ըստ վարկածներից մեկի՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բենզատարի շուրջը հավաքվածներից մեկը սկսել է ծխել։