Վեճի ժամանակ անհայտ անձը կծել է 29-ամյա իջևանցու ականջը. վերջինս հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

ականջ

Օգոստոսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմանրում թիվ 1 համալսարանական հիվանանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ականջախեցում մարդու կծած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։ 

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, որոնք պարզել են, որ վիրավորը Իջևանի բնակիչ 29-ամյա Աբգար Բայրամյանն է:

Վերջինս ոստիկաններին և բժիշկներին պատմել է, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 23:00-ի սահմանում, Իջևանում անհայտ անձի հետ վեճի բռնվել է, որի ժամանակ այդ անհայտ անձն իր ականջը կծել է: