Իշխանության սովորությունն է գերեզմանից հանել նախորդներին, ինքնահաստատվել, դնել տեղը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Երևանի ավագանում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը 24TV-ի եթերում խոսել է մայրաքաղաքում աղբահանության վիճակի, խնդրին վերջնական լուծում տալու ուղղությամբ աշխատանքների մասին։ 

Թեև ավագանու անդամն ընդունում է, որ աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը լրջորեն թերացել է իր աշխատանքում, այդուամենայնիվ, կարծում է, որ Երևանի քաղաքապետարանը ընկերության հետ՝ ամիսներ շարունակ ձգձգվող բանակցությունները տապալել է։

«Եթե «Սանիթեքն» այսօր հանդգնել է մեր երկրում երկու հայցով մտնել դատարան  և պահանջել այն գումարները, որոնք պահում են արվել քաղաքապետարանի կողմից, կարծում եմ՝ այստեղ քաղաքապետարանը լուրջ թերացում է ունեցել։ Հորդորում ենք քաղաքապետարանանին ուղղակիորեն խզել պայմանագրերից մեկը»,- ասել է Թեհմինա Վարդանյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։