Սոչիում կկայանա Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

Պուտին Ալիև Ռոհանի

 

Օգոստոսի 14-ին Սոչիում նախատեսվում է  երեք պետությունների առաջնորդների՝ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը։ ՌԴ նախագահն 2 երկրների առաջնորդների հետ  կհանդիպի նաև առանձին-առանձին։

«Սոչիի գագաթնաժողովի շրջանակում առանձին հանդիպումներ կկայանան Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմանի հարաբերությունների կարևորագույն հարցերը»,-ասվում է Իրանի կառավարության պաշտոնական կայքում։