Արզականում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

օդ

Օգոստոսի 11-ին, ժամը 01:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Լ.Ս.-ն (ծնված 1987 թ.) ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել տանից կենդանիներին գտնելու և ժամը 21:00-ից չի հաջողվում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ժամը 12:05-ին փրկարարների և քաղաքացիների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին:

Փրկարարները Լ.Ս.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 13 փրկարար, 10 ոստիկանության աշխատակից և մոտ 100 գյուղացի: