«Նյուքասլ»-«Արսենալ» խաղում Մխիթարյանը ստացել է ամենացածր գնահատականը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

մխիթարյան.

Մեկնարկել է Անգլիայի Պրեմիեր լիգան: «Արսենալն» առաջին տուրում հյուրընկալվելիս նվազագույն՝ 0-1 հաշվով  հաղթել է «Նյուքասլին»: Գոլի հեղինակ է դարձել  Օբամեյանգը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը: 84 րոպեին նրան փոխարինել է Գաբրիել Մարտինելին:

Whoscored վիճակագրական կայքը հանդիպման ամենացածր գնահատականը տվել է Մխիթարյանին: 37-րդ րոպեին նա դեղին քարտ է ստացել: Մխիթարյանը մեկ հարված է կատարել դարպասին, մեկ անգամ հաջող դրիբլինգ է կատարել, երկու անգամ հաղթել է մենապայքարում, փոխանցումների ճշգրտությունը կազմել է 73%: Այս ամենի դիմաց Whoscored-ը Մխիթարյանին գնահատել է 6,4:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news