Սյունիքում եղևնու և գիհու անտառ է այրվում. 150–ից ավելի փրկարարներ փորձում են մարել կրակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում այրվել է մոտ 12 հա բուսածածկ տարածք, գիհի և եղևնուտ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ըստ նախնական տվյալների՝ եղևնու և գիհու անտառը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 67 փրկարար, ՊՆ Մեղրու N զորամասից 30 զինվոր, Մեղրու ոստիկանության 45, «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 25, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15 և «Արևիկ ազգային պարկ»-ի 15 աշխատակից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: