Միակողմանի փակ է լինելու Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհի մի հատվածը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

167164

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքները, հայնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն մամուլի ծառայությունից:

Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «ԱԱԲ պռոեկտ » ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տվյալ ճանապարհահատվածը երթևեկության համար միակողմանի փակ է լինելու: Անհարմարություններից խուսափելու համար մինչ աշխատանքների ավարտը վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Հ-10 Մ2- Վեդի-Լանջառ-Մ2 ավտոճանապարհով: