Երևանում վեճի ժամանակ տանտիրոջ դուստրը գազային ատրճանակով 2 անգամ օդ է կարկել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

ոստիկանություն

Օգոստոսի 11-ին՝ ժամը 01։35-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ ինչ-որ մարդիկ ավտոմեքենաները իրենց տան մոտ կայանել են, տան անդամներին հանել են դուրս, վիճաբանություն է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Շահումյանի 3-րդ փողոցի տներից մեկի դիմաց 4 տղամարդ վիճաբանել են տանտիրոջ, նրա կնոջ և նրանց որդու հետ՝ տևական ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որի ընթացքում ոստիկանություն ահազանգած քաղաքացուհին, որը տանտիրոջ դուստրն է, իր գազային ատրճանակով 2 անգամ կրակել է օդ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 պարկուճ և 1 փամփուշտ:

Քաղաքացուհին ներկայացրել է ատրճանակը:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: