Զելենսկին ու Թրամփը սեպտեմբերին կհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

օդ

Այս տարվա սեպտեմբերին Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, հայտնում է Unian-ը։

Այս մասին հայտարարել է հենց Ուկրաինայի նախագահը, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել։ Զելենսկին Վաշինգտոն այցելելու հրավերը Թրամփից ստացել է դեռ հունիսին, իսկ հուլիսի վերջին հրավերը վերահաստատվել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերի միջոցով։