«Օսվենցիմ» վերապրած Շոշանա Օվիցը Լացի պատի մոտ է հավաքել իր 400 ժառանգներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

օդ

74 տարի առաջ «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարում սարսափներ վերապրած Շոշանա Օվիցը Երուսաղեմում՝ Լացի պատի մոտ իր 400 ժառանգների շրջապատում նշել է ծննդյան 104-ամյակը; Այս մասին  գրում է Daily Mail-ը:

104-ամյա կինը ծննդյան տոնին ընդառաջ միայն մի խնդրանք է ունեցել, որպեսզի  իր բոլոր ժառանգները հավաքվեն Երուսաղեմում՝ Լացի պատի մոտ:

Սուրբ վայրում հավաքվել է մոտ 400 մարդ՝ տոնելու կնոջ 104-ամյակը:

« Գրեթե 400 ժառանգներ են հավաքվել այստեղ: Հեշտ չէր: Մենք սկսեցինք էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկել և զանգահարել մարդկանց: Մեզ համար շատ կարևոր էր բոլորի հետ կապվել»,- հայտնել է Օվիցի թոռնուհին:

Նրա խոսքով՝ տատը նաև խնդրել է կազմել իր թոռների և ծոռների ցուցակը, որպեսզի մեկառմեկ նայի անուններն ու աղոթի նրանց համար:

Հաղորդվում է, որ շատերն արտերկրում լինելու պատճառով չեն կարողացել մասնակցել ծննդյան արարողությանը:

Հոլոքոստի հետևանքով մորը կորցրած Օվիցը տարիներ հետո հանդիպել է Դով Օվից անունով տղամարդուն, որը հետագայում դարձել է իր ամուսինը:

Ամուսիններն ամբողջ կյանքում փնտրել են իրենց կորած հարազատներին:

օդ
օդ