Պորոշենկոյին կանչել են հարցաքննության․ նրա երեխաները պաստառներով գնացել են հորն աջակցելու

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Պորոշենկո
«Страна.ua»-ն գրում է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի երեխաները՝  դուստրեր Ալեքսանդրան և Եվգենիան, որդին՝ Միխայիլը, պաստառներով եկել են Հետաքննության պետական բյուրոյի պատի մոտ՝ հորն աջակցելու քաղաքական գործչի հարցաքննության ժամանակ։

Ըստ աղբյուրի՝ Պորոշենկոյի հակառակորդները ևս Հետաքննության պետական բյուրոյի շենքի մոտ էին, բերել էին իրենց հետ պաստառներ և բարձրախոսներ: Այնտեղ են ժամանել նաև նախկին նախագահի կողմնակիցները, որոնք հակառակորդների ելույթները խլացնում են ձայնային ազդանշաններով: 

Աղբյուրը նաև նշում է, որ Պորոշենկոյի որդին դեռևս դեռահաս է, սովորում է բրիտանական «Կոնկորդ» քոլեջում: Լրագրողներին նրանից հարցազրույց վերցնել չի հաջողվել։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news