Փաշինյանի ասածը ողջունում եմ․ միացմանը միշտ էլ կողմ եմ եղել․ Սամվել Բաբայան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Սամվել Բաբայանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ վերջինս լրագրողնյերի հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությանը, և հատկապես այն հարցին, թե արդյոք չի՞ հակասում այդ արտահայտությունը ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե ինքը Արցախի անունից չի պատրաստվում բանակցել։

«Ողջունում եմ։ Առաջին ղեկավարն է, որ նման հայտարարություն է անում բացահայտ աշխարհին և ներկայացնում հայկական դիրքորոշումը, բայց քանի որ Ղարաբաքում ընտրվում է ընտրական փուլով ղեկավար, նա պարտավոր է ներկայացնել Ղարաբաղի շահերը բանակցային սեղանի շուրջ։ Այ երբ կնշանակվի մարզպետ, այդ օրվանից այլևս պետք չի լինի։ Բայց գտնում եմ, որ էսօր ընտրվում է ղեկավար, ինքը պետք է լիազորվի ժողովրդի կողմից և վարի բանակցություններ»,-ասել է Սամվել Բաբայանը։

Հարցին՝ իսկ միացմանը կո՞ղմ է, Սամվել Բաբայանը խոստովանել է, որ միացմանը միշտ է կողմ եղել։

«Ես միշտ էլ միացմանը կողմ եմ եղել, և իմ բոլորի քայլերը արվում են, որ միացումը լինի։ Բայց պետք չէ դա էսօր բացահայտ կատարենք։ Օրենսդրական դաշտում պիտի հարթվի, ինտեգրվի, որ տարբերություն չլինի՝ մարդը Ստեփանակերտո՞ւմ է ապրում, Գյումրիո՞ւմ, թե՞ մի այլ տեղ»,-ասել է Բաբայանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news