Հարցաքննությունից հետո Պորոշենկոյի վրա նեխած ձվեր են նետել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Պորոշենկո

2,5 ժամ տևած հարցաքննությունից հետո՝ հետաքննությունների պետական բյուրոյի շենքից դուրս գալիս, Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի ուղղությամբ նեխած ձվեր են նետել։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պյոտր Պորոշենկոյի երեխաները՝ դուստրեր Ալեքսանդրան և Եվգենիան, որդին՝ Միխայիլը, պաստառներով եկել են Հետաքննության պետական բյուրոյի պատի մոտ՝ հորն աջակցելու քաղաքական գործչի հարցաքննության ժամանակ։ Տեղում էին նաև նախկին նախագահի կողմնակիցները, որոնք հակառակորդների ելույթները խլացրել են ձայնային ազդանշաններով: