«Խոսող» պաստառներ՝ Երևանի կանգառներում․ #դեմեմբռնությանը կոչով վահանակը ՄԻՊ-ի գաղափարն է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Երևան քաղաքի կանգառներում տեղադրվել են  #դեմեմբռնությանը կոչով վահանակներ հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում պատրաստված վահանակներն ակտիվանում են «Arloopa» հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ։

Կից տեսանյութով ներկայացվում է պաստառները հավելվածով սկանավորելու ձևը։