Երևան-Մոսկվա հետաձգված թռիչքն իրականացվեց 10 ժամ անց

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

չվերթ

Երևանից դեպի Մոսկվա «Վնուկովո» օդանավակայան մեկնող «Utair» ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը թռիչքն իրականացրել է ժամը 17:00-ին. այն պլանավորված էր օգոստոսի 12-ի առավոտյան՝ ժամը 07։05-ին։ Չվերթը չի իրականացել օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կապվել է «Utair» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սննդով: