ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
«Գագիկ Խաչատրյանը Հայաստանում հայտարարված թիվ 1 թալանչին է եղել, ո՞ւր է հիմա»,-24TV-ի հետ զրույցում հարց է հնչեցրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշել է՝ իր և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի լուսանկարով հակաքարոզչություն են անում, բայց «Խաչատրյան Գագոյի հետ ախպերություն անում»:
Բացի դրանից, ըստ Մարուքյանի, որևէ մեկը որևէ բան չգիտի Գագիկ Բեգլարյանի, Միհրան Պողոսյանի մասին, որևէ մեկը չգիտի՝ ինչպե՞ս փախան:
Պատգամավորը խոսել է նաև դատական համակարգի մասին՝ նկատելով, որ դատավորները, որոնք ինչ ասես, արել են նախորդ ռեժիմի ժամանակ, բայց այսօր իշխանությանը հլու հնազանդ են, ընտիր դատավորներ են դարձել: Եվ եթե իշխանությունը դատավորներին մեկումեջ անելով է ընտրելու, դա չի կարող դրական փոփոխություն բերել:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։