Արդբեջանում ՀՀ քաղաքացի է հայտնվել․ նա լքել է մարտական դիրքը․ ՀՀ և ԱՀ ՊՆ-ները հաստատում են

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

զինվոր

Օգոստոսի 12-ին Արդբեջանում ՀՀ քաղաքացի է հայտնվել։ Տեղեկատվությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա ՀՀ քաղաքացի, սակայն հանգամանքները՝ նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը: 

Միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000 թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: 

«Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- նշվում է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ՊՆ-ն ևս դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանում է հայտնվել ՊԲ զինծառայող Արո Ղազարյանը։

«Նա ձերբակալվել է առաջնագծի՝ Ֆիզուլիի հատվածում»,-նշվում է հայտարարության մեջ։