Վեճի ժամանակ շինարարական գործիքով վնասվածք պատճառած Ջրվեժի 38-ամյա բնակիչը հայտնավերվել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Օգոստոսի 9-ին, վիճաբանության ժամանակ տուժողին շինարարական գործիքով վնասվածք պատճառած անձին բերման են ենթարկել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Օգոստոսի 9-ին՝ ժամը 11։00-ի սահմանում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ շտապօգնության բրիգադը Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկի շինհրապարակից կտրած-ծակած վերքերով 34-ամյա մի տղամարդու է հիվանդանոց տեղափոխել:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմանում, վիճաբանության ժամանակ տուժողին շինարարական գործիքով վնասվածք է պատճառել Ջրվեժի 38-ամյա մի բնակիչ:

Ոստիկանները Ջրվեժի Բանավան թաղամասում հայտնաբերել եւ բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: