Նոր Գեղի գյուղում այրվել է 10 հա խոտածածկույթ տարածք

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

.

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությանն օգոստոսի 12-ին՝ ժամը 12:33-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի գերեզմանատանն այրվում է խոտածածկ տարածք: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:54-ին, մարվել՝ 14:34-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, ջերմահարվել՝ 10 պտղատու և 2 դեկորատիվ ծառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Նոր Գեղի գյուղի 7 բնակիչ: