Այգեձոր գյուղում այրվել է 40 հա մացառուտ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

.

ԱԻՆ «911» ծառայությանը այսօր՝ օգոստոսի 12-ին, ժամը 15:22-ին տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Այգեձոր գյուղում այրվում է մացառուտ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պաշտպանության ջոկատի Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:47-ին, մարվել՝ 18:20-ին:

Այրվել է մոտ 40 հա մացառուտ: